Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 07։00-ից, Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի ուղևորներն իրենց երթևեկը կսկսեն մետրոպոլիտենի նոր ժետոններով։
«Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ այն քաղաքացիներն ու ուղևորներն, ովքեր ունեն հին նմուշի ժետոններ, կարող են մոտենալ կայարանների դրամարկղեր և հինը փոխարինել նորով։
Ցանկանում ենք Ձեզ «արագ, անվտանգ ու անխափան» երթևեկ և չենք մոռանում, որ Երևանի մետրոպոլիտենի մուտքը ժպիտով է և ժետոնով»,-նշում է Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:
https://www.facebook.com/khachatryan.tatev/videos/2425248517529993/