Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր՝ սեպտեմբերի 24-ին քննարկվեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլի» նախագիծը: Նախագծի հիմնական զեկուցողն ԱԺ «Իմ քայլի» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանն է։