870 հազար դրամ կհատկացվի առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համաժողովի նիստը Երևանում անցկացնելու համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին որոշում է ստորագրել՝ առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համաժողովի նիստը Երևանում անցկացնելու մասին:

Որոշման մեջ ասվում է ՝

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի տասնե-րորդ նիստի` 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Երևանում անցկացնելու հետ կապված ծախսերը` 870 250 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվության»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել