Հիմա էլ ավիատոմսեր են կեղծում և վաճառում

Կենտրոն և Նորք-Մարաշի համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Մարիամ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը: Վերջինս մեղադրվում է նրանում, որ նա խարդախությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ, չարաշահելով Լեռնիկ Գուրգենի Եսայանի վստահությունը վերջինիս ներկայացել է որպես ավիատոմսերի առուվաճառքով զբաղվող գրասենյակի աշխատակից և Երևան-Սիմֆերոպոլ-Երևան ուղղությամբ ավիատոմսեր տրամադրելու պատրվակով Լ.Եսայանից 2012թ. հունիս ամսին Երևան քաղաքի Կոմիտաս 28 հասցեում գտնվող «Երկիր» ՍՊԸ-ի գրասենյակում վերցրել է 180.000 ՀՀ դրամ գումար, այնուհետև իր նկատմամբ վստահությունը ամրապնդելու, ինչպես նաև հանցավոր դիտավորությունը քողարկելու նպատակով տվել է իր կողմից համակարգչային եղանակով պատրաստված էլեկտրոնային կեղծ ավիատոմս և չկատարելով խոստումը խարդախությամբ տիրացել է նշված գումարին:

 

Մ. Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

 

Մեղադրանքը դատարանում պաշտպանվում է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության կողմից:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել