Դանակահարել է նախկին կնոջ եղբորը

Հայկ Հ.-ն (նախկինում չդատված) մեղադրվում է նրանում, որ նախկին կնոջ` Ռուզաննա Ե.-ի և նրա ընտանիքի մյուս անդամների հետ գտնվելով վատ փոխհարաբերությունների մեջ`

 

2012թ. օգոստոսի 27-ին ժամը 16:30-ի սահմաններում հանդիպելով Ռուզաննա Ե.-ի եղբորը` Հակոբ Ե.-ին` պահանջել է, որ վերջինս զրուցի իր հետ, սակայն մերժում ստանալով` սուր, կտրող-ծակող առարկայով դիտավորությամբ հարվածել է Հակոբ Ե.-ի որովայնին` վերջինիս առողրությանը պատճառելով ծանր վնաս:

 

 

Հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում:

 

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել