Վարուժան Գեղամյանը նշանակվել է Հանրապետության նախագահի ռեֆերենտ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 17-ին նոր կարգադրություն է ստորագրել, որով Վարուժան Գեղամյանին նշանակել է Հանրապետության նախագահի ռեֆերենտ:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը. Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի ռեֆերենտ»,-նշված է կարգադրության մեջ:

Նշենք, որ Վարուժան Գեղամյանը մասնագիտությամբ թուրքագետ, ադրբեջանագետ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել