Նշված դեպքերում պետք է անհապաղ կապ հաստատել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքի բաժինը հայտարարություն է տարածել բոլոր գործատուների համար, որում ասվում է.

«ՀՀ աշխատանքային օրենսգրքի 261-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատանքի վայրում աշխատողի մահվան դեպքում գործատուն պարտավոր է անհապաղ հայտնել աշխատանքի անվտանգության ապահովման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին:

Միաժամանակ 2006 թվականի մարտի 23-ի ՀՀ կառավարության N458-Ն որոշման 3-րդ գլխի 30-րդ հոդվածի համաձայն՝ դժբախտ դեպքի ծառայողական քննության ավարտից հետո, եռօրյա ժամկետում, ծառայողական քննության նյութերն ուղարկվում են Տեսչական մարմին:

Աշխատանքի վայրում աշխատողի մահվան դեպքում անհրաժեշտ է անհապաղ հայտնել, իսկ աշխատանքի վայրում դժբախտ դեպքի ծառայողական քննության նյութերը՝ ակտի հետ ուղարկել Տեսչական մարմնին:

Հարցերի և խնդիրների դեպքում կարող եք դիմել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թեժ գծին՝  010 65-03-05 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտոնային փոստի հասցեին:

Շնորհակալություն համագործակցության համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել