1 ձու գողանալու համար անձը կարող է դատապարտվել 2-5 տարով․ պատգամավորը՝ նոր նախագծի մասին

Ազգային ժողովը քննարկում է քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը ներկայացրել է կառավարությունը։

Նախագծով առաջարկվում է գրպանահատության դեպքերը մասնավոր մեղադրանքի տիրույթից, այսինքն` այն դեպքում, երբ քրեական վարույթ հարուցվում էր բացառապես տուժողի բողոքի հիման վրա, տեղափոխել հանրային մեղադրանքի տիրույթ, այսինքն` հանրային մեղադրանքի տիրույթ:

Այս դեպքում տուժողի բողոքը պարտադիր չի դառնա։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ դրա ընդունման պարագայում կբարձրանա գողության տարբեր տարատեսակների դեմ պայքարի արդյունավետությունը, դրանց համար նշանակվող պատիժները կլինեն համարժեք, ինչպես նաև կվերանա ստեղծված անպատժելիության մթնոլորտը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել