ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողը դանակով հարվածել է մեկ այլ ուսանողի

ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանող Վարազդատ Ղ.-ն 2012թ. ապրիլի 3-ին՝ ժամր 13:46-ի սահմաններում, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի 1-ին հարկի նախասրահում, իր եղբոր՝ Գարիկ Ղ.-ի հետ վիճաբանել և կռվել են գործով չպարզված անձի հետ։

 

Նույն պահին կարգի հրավիրելու նպատակով նրանց է մոտեցել ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի 3-րղ կուրսի ուսանող Գոռ Խ.-ն և նկատողություն արել վերջիններիս։ Վարազդատ Ղ.-ն, չենթարկվելով Գոռ Խ.-ի` վիճաբանությունր դադարեցնելու պահանջին, ցավագին րնդունելով կատարված դիտողությունր, խուլիգանական դրդումներով բռունցքով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է Գոռ Խ.-ի դեմքին, որից հետո կռվի ընթացքում իր ձեռքին գտնվող դանակով նորից դիտավորությամբ հարվածել է Գոռ Խ.-ի որովայնին՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ զույգ աչքերի վերին և ստորին կոպերի շրջանների արյունազեղումների, քթի շրջանի սալջարդ վերքի, քթի ոսկրերի բաց կոտրվածքի, որովայնի առաջնային մակերեսի՝ ստորադիր մկանների, լայնական փակեղի վնասումով ծակած-կտրված վերքի ձևով։

 

Հարուցվել է քրեական գործ, մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:

 

Գործը գտնվում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել