Հակոբ Կարապետյանը պարզաբանել է, թե ինչ գործ ունի Հանրապետության հրապարակում Մոսկվային վերաբերող գրությունը

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը պարզաբանել է, թե ինչ գործ ունի Հանրապետության հրապարակում Մոսկվային վերաբերող գրությունը։

«Սեպտեմբերի 7-8-ը Մոսկվայի օրերն են, ու այդ առիթով, ՓՈԽԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ սկզբունքով, 1 ՕՐՈՎ Մոսկվային վերաբերող սիմվոլիկա է տեղադրվել Երևանի որոշ հատվածներում։ Իսկ իմ տեղադրած նկարներն անցած տարիներին արվել են Մոսկվայում, քաղաքի սրտում՝ Երևանի օրերին, երբ Կարմիր հրապարակն ու մերձակայքը լցված էին Հայաստանի ու Երևանի սիմվոլիկայով, տաղավարներով ու պաստառներով։

Կարող ենք շատ սիրել այս կամ այն քաղաքը, կամ քիչ, բայց սա նորմալ պրակտիկա է բարեկամ քաղաքների համար։

Շնորհավոր Մոսկվայի օրը»,- գրել է Հ. Կարապետյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել