Սեպտեմբերի 8-ին Երևան-Սևան ճանապարհին ուժեղացված ծառայություն իրականացրած ոստիկանները հրավառության դեպք են հայտնաբերել։ Կեսգիշերն անց «Փարավոն» ռեստորանային համալիրի տարածքում հրավառություն կազմակերպելու փաստով ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Ոստիկանությունը մեկ անգամ հորդորում է խստագույնս պահպանել համակեցության կանոնները։
Հիշեցնենք, որ երեկ նշված ռեստորանային համալիրում տեղի է ունեցել Խաչատուր Սուքիասյանի որդու և Գագիկ Ծառուկյանի դստեր հարսանիքը