ԱԳՆ-ն՝ պետտուքի դրույքաչափերի մասին․ ցանկ

Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, թե որքան պետք է վճարել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից մատուցվող հյուպատոսական ծառայությունների և կատարվող գործողությունների համար։ Ցուցակը վերաբերում է 2019 թվականին։

Կատարված գործողությունների, մատուցված ծառայությունների անվանումը Դրույքաչափ
ՀՀ դրամ ԱՄՆ դոլար Եվրո ՌԴ ռուբլի
ՄԱՍ 1. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. ԱՆՁՆԱԳՐԵՐԻ, ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
1.1 ՀՀ քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար ֏65,000 $135 €114 ₽8,500 Վճարել
1.2 16 տարին չլրացած ՀՀ քաղաքացուն կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար ֏30,000 $62 €53 ₽4,000 Վճարել
1.3 Օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար ֏65,000 $135 €114 ₽8,500 Վճարել
1.4 16 տարին չլրացած ՀՀ քաղաքացուն օտարերկրյա պետություններում վավերական անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար ֏30,000 $62 €53 ₽4,000 Վճարել
1.5 Օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը մինչեւ երկու տարի ժամկետով երկարաձգելու համար ֏10,000 $21 €18 ₽1,300 Վճարել
1.6 Օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը երկու տարուց ավելի ժամկետով երկարաձգելու համար ֏20,000 $41 €35 ₽2,600 Վճարել
1.7 ՀՀ վերադարձի վկայական տալու համար` անձնագրի կորստյան դեպքում, եթե առկա չէ ՀՀ քաղաքացու ինքնությունը հավաստող այլ փաստաթուղթ ֏30,000 $62 €53 ₽4,000 Վճարել
1.8 Ժամկետանց կամ այլ պատճառով օգտագործման համար ոչ պիտանի անձնագրի կամ ՀՀ քաղաքացու ինքնությունը հավաստող այլ փաստաթղթի հիմքով ՀՀ վերադարձի վկայական տալու համար ֏10,000 $21 €18 ₽1,300 Վճարել
1.9 ՀՀ կառավարության կողմից սահմանված, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում ՀՀ վերադարձի վկայական տալու համար Անվճար Անվճար Անվճար Անվճար
1.10 Հյուպատոսական հաշվառման վերցնելու համար Անվճար Անվճար Անվճար Անվճար
1.11 Հյուպատոսական հաշվառումից դուրս գալու համար Անվճար Անվճար Անվճար Անվճար
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ
2.1 ՀՀ այցելության մուտքի արտոնագիր (մինչեւ 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով) տալու համար / չվերադարձվող պետական տուրք ֏3,000 $6 €5 ₽400 Վճարել
2.2 ՀՀ այցելության մուտքի արտոնագիր (մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով) տալու համար / չվերադարձվող պետական տուրք ֏15,000 $31 €26 ₽2,000 Վճարել
2.3 ՀՀ այցելության բազմակի մուտքի արտոնագիր (մինչեւ 60 օր ժամկետով գտնվելու իրավունքով և մինչև վեց ամիս վավերականության ժամկետով) տալու համար / չվերադարձվող պետական տուրք ֏20,000 $41 €35 ₽2,600 Վճարել
2.4 ՀՀ այցելության բազմակի մուտքի արտոնագիր (մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով և մինչեւ մեկ տարի վավերականության ժամկետով) տալու համար / չվերադարձվող պետական տուրք ֏40,000 $83 €70 ₽5,200 Վճարել
2.5 ՀՀ պաշտոնական մուտքի համար արտոնագիր տալու համար Անվճար Անվճար Անվճար Անվճար
2.6 ՀՀ դիվանագիտական արտոնագիր տալու համար Անվճար Անվճար Անվճար Անվճար
2.7 ՀՀ մեկ մուտքի տարանցիկ արտոնագիր տալու համար / չվերադարձվող պետական տուրք ֏10,000 $21 €18 ₽1,300 Վճարել
2.8 ՀՀ բազմակի մուտքի տարանցիկ արտոնագիր (մեկ տարի վավերականության ժամկետով) տալու համար / չվերադարձվող պետական տուրք ֏18,000 $37 €32 ₽2,400 Վճարել
3. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ
3.1 Մահվան պետական գրանցման համար, ներառյալ՝ վկայական տալը Անվճար Անվճար Անվճար Անվճար
3.2 Ամուսնության մեջ չգտնվող մորից ծնված երեխայի ծննդի պետական գրանցման համար, ներառյալ՛ վկայական տալը ֏5,000 $10 €9 ₽700 Վճարել
3.3 Ամուսնության մեջ գտնվող ծնողներից ծնված երեխայի ծննդի պետական գրանցման համար, ներառյալ՝ վկայական տալը ֏20,000 $41 €35 ₽2,600 Վճարել
3.4 Ամուսնության, հայրության որոշման կամ որդեգրման պետական գրանցման համար, ներառյալ՛ վկայական տալը ֏25,000 $52 €44 ₽3,300 Վճարել
3.5 Ամուսինների համատեղ դիմումի կամ դատական կարգով ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ՛ վկայական տալը ֏120,000 $248 €211 ₽15,600 Վճարել
3.6 Սահմանված կարգով անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչված կամ երեք տարուց ոչ պակաս ժամկետով ազատազրկված անձի հետ ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ՝ վկայական տալը ֏20,000 $41 €35 ₽2,600 Վճարել
3.7 Ազգանվան, անվան և հայրանվան փոփոխության պետական գրանցման համար, ներառյալ՝ վկայական տալը ֏45,000 $93 €79 ₽6,000 Վճարել
3.8 Քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ կամ փոփոխություններ կատարելու համար ֏30,000 $62 €53 ₽4,000 Վճարել
3.9 Հյուպատոսական հիմնարկում պահվողՔԿԱԳ ակտերի հիման վրա կրկնակի վկայական տալու համար ֏10,000 $21 €18 ₽1,300 Վճարել
4. ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
4.1 Անշարժ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքի լիազորագրերի վավերացման համար ֏30,000 $62 €53 ₽4,000 Վճարել
4.2 Այլ լիազորագրերի վավերացման համար ֏15,000 $31 €26 ₽2,000 Վճարել
4.3 Պայմանագրերի նոտարական վավերացման համար ֏25,000 $52 €44 ₽3,300 Վճարել
4.4 Փաստաթղթերի պատճենների և փաստաթղթերից քաղվածքների հաստատման յուրաքանչյուր էջի համար ֏10,000 $21 €18 ₽1,300 Վճարել
4.5 Փաստաթղթերի՝ օտար լեզվից հայերեն թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար ֏10,000 $21 €18 ₽1,300 Վճարել
4.6 Փաստաթղթերի (բացառությամբ անձնագրերի և քաղաքացիական կացության վկայականների)՝ հայերենից օտար լեզու թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար ֏15,000 $31 €26 ₽2,000 Վճարել
4.7 Անձնագրերի և քաղաքացիական կացության վկայականների՝ հայերենից օտար լեզու թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար ֏7,000 $14 €12 ₽1,000 Վճարել
4.8 Քաղաքացու ողջ լինելու, որոշակի վայրում գտնվելու և այլ տեղեկանքների ձեւակերպման եւ հաստատման համար ֏15,000 $31 €26 ₽2,000 Վճարել
4.9 Ստորագրության իսկության վավերացման համար ֏7,000 $14 €12 ₽1,000 Վճարել
4.10 ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման համար ֏15,000 $31 €26 ₽2,000 Վճարել
4.11 Կտակների վավերացման համար ֏15,000 $31 €26 ₽2,000 Վճարել
4.12 ժառանգության իրավունքի վկայագիր տալու համար ֏10,000 $21 €18 ₽1,300 Վճարել
4.13 Ի պահ ընդունված փաստաթղթերը պահպանելու համար՝ ամսական ֏5,000 $10 €9 ₽700 Վճարել
4.14 Ի պահ ընդունված դրամը, արժեթղթերը և այլ արժեքները պահպանելու համար՝ ամսական ֏10,000 $21 €18 ₽1,300 Վճարել
4.15 Այլ նոտարական ծառայությունների համար ֏7,000 $14 €12 ₽1,000 Վճարել
5. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄ
5.1 Փաստաթղթերի հյուպատոսական վավերացման համար’ ֆիզիկական անձանցից ֏5,000 $10 €9 ₽700 Վճարել
5.2 Փաստաթղթերի հյուպատոսական վավերացման համար’ իրավաբանական անձանցից ֏15,000 $31 €26 ₽2,000 Վճարել
6. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
6.1 ՀՀ-ում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք ձեւակերպելու համար ֏25,000 $52 €44 ₽3,300 Վճարել
6.2 Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք ձեւակերպելու համար ֏25,000 $52 €44 ₽3,300 Վճարել
6.3 Քաղաքացիության մասին տեղեկանք ձևակերպելու համար ֏25,000 $52 €44 ₽3,300 Վճարել
6.4 Հարցման հիման վրա ձևակերպվող այլ տեղեկանքներ ֏25,000 $52 €44 ₽3,300 Վճարել
6.5 Քաղաքացու կողմից ներկայացված կամ դիվանագիտական ներկայացուցչության արխիվում պահվող փաստաթղթերի, ինչպես նաև իրավական ակտերի հիման վրա ձևակերպվող տեղեկանքներ ֏10,000 $21 €18 ₽1,300 Վճարել
6.6 Առանց հարցման այլ տեղեկանքներ ձևակերպելու համար ֏10,000 $21 €18 ₽1,300 Վճարել
6.7 Մատուցվող ծառայության կամ իրականացվող գործողության շրջանակում տեղեկանք ձեւակերպելու համար Անվճար Անվճար Անվճար Անվճար
6.8 Փաստաթղթեր պահանջելու և դրանք դիմողին հանձնելու համար ֏10,000 $21 €18 ₽1,300 Վճարել
7. ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
7.1 Այլ ծառայությունների համար ֏10,000 $21 €18 ₽1,300 Վճարել
ՄԱՍ 2. ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼԸ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼԸ
8.1 ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ֏1,000 $2 €2 ₽200 Վճարել
8.2 ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար ֏25,000 $52 €44 ₽3,300 Վճարել
ՄԱՍ 3. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏՐՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ՈՐՈՇԱԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
9.1 ՀՀ֊ում հատուկ կացության կարգավիճակ, հատուկ անձնագիր տալու, ինչպես նաեւ հաշվառելու համար ֏150,000 $311 €263 ₽19,500 Վճարել
9.2 Կորցրածի փոխարեն նոր ՀՀ հատուկ անձնագիր տալու համար ֏75,000 $155 €132 ₽9,800 Վճարել

Ներկայացված դրույքաչափերը սահմանված են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:

Պետական տուրքի սակագները արտարժույթով հաշվարկվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված կարգով՝ հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված նախորդ տարվա` արժութային շուկաներում ձևավորված միջին տարեկան փոխարժեքը: 

 

Էլեկտրոնային վճարումների աջակցման կենտրոն
Էլ. փոստի հասցե` [email protected]

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել