Գործատուի կողմից ժամանակին աշխատավարձ չհաշվարկելը, չվճարելը, ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարել կամ նվազագույն աշխատավարձի չափից պակաս աշխատավարձ սահմանելու համար նախատեսված է տուգանք՝ յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով: Այս մասին սահմանում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169․8 հոդվածը։
Նույն խախտումը, եթե կատարվում է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով:
Գործատուն ազատվում է սույն հոդվածով նախատեսված` աշխատավարձ չվճարելու համար սահմանված պատասխանատվությունից, եթե աշխատավարձ ստացողը գործատուին օրենսդրությամբ սահմանված կարգով չի ներկայացրել իր հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտը) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը: