Հունվարի 16-ին, ժամը 11.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ սուր թունավորումով բուժօգնության են դիմել Սևան քաղաքի երեք բնակիչներ:
Ոստիկանությունը պարզվել է, որ նրանք թունավորվել են հունվարի 15-ին, ժամը 19.00-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, պահածոյացված շպրոտ ձուկ և տնային պայմաններում պատրաստված պահածո օգտագործելու հետևանքով:
Կատարվում է նախաքննություն:
Աղբյուրը` Իրավաբան.net