Ռուսաստանյան էլեկտրոնային լրատվամիջոցների աղբյուրների համաձայն Մոսկվայի կենտրոնում գտնվող ռեստորանից դուրս գալու ժամանակ մահափորձի արդյունքում վիրավորված Ասլան Ուսոյանը (Դեդ Հասան) կոմայի վիճակում տեղափոխվել է Բոտկինի հիվանդանոց, որտեղ էլ 10 րոպե անց մահացել է մինչև նախապատրաստում էին վիրահատարանը:
Լրատվամիջոցները Ուսոյանին համարում էին Ռուսաստանի հանցավոր աշխարհի ամենաազդեցիկ դեմքերից մեկը: 2010թ. Մոսկվայի կենտրոնում նրա նկատմամբ արդեն մահափորձ կատարվել է՝ Ուսոյանը և իր թիկնապահն ընկել են դիպուկահարի կրակի տակ, սակայն այդ ժամանակ նրանք ողջ են մնացել:
Աղբյուրը՝ Իրավաբան.net