Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին: Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նա նշել է, որ Գագիկ Խաչատրյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խոշոր չափերով վատնում կազմակերպելը): Քրեական գործով վերականգնվել է 800 մլն ՀՀ դրամ:
ՀՔԾ վարույթում քննվող այս քրեական գործը այլ է ԱԱԾ վարույթում քննվող քրեական գործից։