Գագիկ Խաչատրյանի եղբորորդին ևս բերման կենթարկվի. Արթուր Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը այսօր՝ օգոստոսի 27-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության նախկին պետ Կարեն Խաչատրյանը նույնպես բերման կենթարկվի։

«Գագիկ Խաչատրյանի որդիների նկատամամբ որևէ գործողություն չի իրականացվել։ Նրա մերձավորներից Կարեն Խաչատրյանը բերման կենթարկվի, սակայն այս պահին որևէ հիմք և ապացույց չունենք Գագիկ Խաչատրյանի որդիների նկատմամբ: Այսօր մինչև օրվա ավարտը ԱԱԾ-ն հայտարարությամբ հանդես կգա և հանրությանը կներկայացնի գործի վերաբերյալ բոլոր մանարամասները»,-ասաց Վանեցյանը:

Ավելի վաղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ Գագիկ Խաչատրյանի կողմից առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի կապակցությամբ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացնում Գագիկ Խաչատրյանին պատկանող  առանձնատանը, նրան պատկանող տարածքներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել