Մթերային խանութում գողության փորձ է կատարվել. ոստիկանություն

Օգոստոսի 25-ին, ժամը 03.40-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Մարգարյան փողոցի մի բնակչուհի և հայտնել է, որ իրենց շենքի դիմացի մթերային խանութի ապակին կոտրում են:

Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Կոտայքի մարզի 18-ամյա բնակիչը կոտրել է Մարգարյան փողոցի 22 հասցեում գործող մթերային խանութի ապակին և փորձել գողություն կատարել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում գործն ավարտին հասցնել չի կարողացել: 18-ամյա երիտասարդը, ժամը 05.30-ին, 16-րդ թաղամասում հայտնաբերվեց և գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին: Նա տվել խոստովանական բացատրություն:Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել