Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի «Նորաշեն» 16-րդ թաղամասի թվով 29 բարձրահարկ բազմաբնակարան բնակելի շենքերի գազաֆիկացման աշխատանքներին աջակցելու նպատակով Կառավարությունն այսօր` հունվարի 16-ին, հավանություն տվեց 200 մլն դրամ հատկացնելուն:
«Պարոն Վարչապետ, քաղաքացիների կողմից բազմիցս բարձրացրած հարց է եղել և խնդրանք է եղել և դիմել են հանրապետության նախագահին այս հարցով: Հանրապետության նախագահը հանձնարարել է ուսումնասիրել հարցը, մենք ուսումնասիրել ենք նաև «Հայռուսգազարտ» ընկերության հետ, դա հնարավոր է իրականացնել», – Կառավարության նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետի խոսքով` որոշման ընդունմամբ Երևան քաղաքում չգազաֆիկացված շենքեր չեն լինի։
Առաջիկայում «Նորաշեն» 16-րդ թաղամասի թվով 29 բարձրահարկ բազմաբնակարան բնակելի շենքերի 3600 բնակելի տներ 12.000 բնակիչներ համար գազաֆիկացում կլինի: Այդ նպատակով 100 մլն դրամ կհատկացնի նաև Երևանի քաղաքապետարանը, շուրջ 1մլրդ դրամ` «Հայռուսգազարտ»:
Աղբյուրը` Իրավաբան.net