Ինչպե՞ս դառնալ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեն

Ուսումնական հաստատության խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է հանրապետական կամ տեղական զանգվածային լրատվության միջոցներով հնգօրյա պարբերականությամբ` առնվազն երկու անգամ:

 

Մրցույթ անցկացնելու մասին հայտարարության տեքստում պարտադիր պետք է նշվեն մրցույթի անցկացման վայրը, օրը, ժամը, տեղը, սույն մրցույթին մասնակցելու պարտադիր պայմանները, հայտերի ընդունման վերջնաժամկետը և մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը: Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը պետք է հրապարակվի նաև azdarar.am կայքում` Հայաստանի Հանրապետության կառավարության:

 

Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

 

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

 

2) բարձրագույն կրթությունը.

 

3) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):

 

Մրցույթին մասնակցելու համար անձը պետք է ներկայացնի

 

1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.

 

2) անձնագրի պատճենը.

 

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

 

4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ).

 

5) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).

 

6) աշխատանքային գրքույկի պատճենը:

 

Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը սահմանվում է ՀՀ Կառավարության 04.03.2010թ. N 319-Ն որոշմամբ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել