Նախագահական ընտրությունների առթիվ դատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի 2013թ. հունվարի 14-ի հրամանով ՀՀ դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ` 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների, այդ թվում նաև զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների ընդունման, գրանցման, քննարկման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և միասնական պրակտիկա ապահովելու նպատակով, ինչպես նաև նշված գործընթացի հետ կապված` դրանց իրականացման նկատմամբ պատշաճ վերահսկողություն սահմանելու և համապատասխան դատախազությունների գործունեությունը համակարգելու անհրաժեշտությունից ելնելով:

 

Հրամանին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել