Վարչապետի որոշմամբ Անահիտ Զոհրաբյանի լիազորությունները կդադարեցվեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 14-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով` 2019 թվականի օգոստոսի 19-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ԱՊՀ հայ համայնքների վարչության Միջինասիական երկրների հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ (06-Գ28-23.3-Ղ3-2) Անահիտ Զոհրաբյանի լիազորությունները»:

Հավելենք, որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն` Անահիտ Զոհրաբյանի լիազորությունները դադարեցվում են՝ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալու հետ կապված: Նույն օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

Նշենք, որ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ քաղաքացիական ծառայողը կարող է մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը, ինչը Անահիտ Զոհրաբյանի դեպքում կիրառվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել