Արդարադադտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դատական օրենսգրքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։
Առաջին անգամ կոռուպցիոն համարվող հանցագործություններ ցանկը կսահմանվի քրեական օրենսգրքում։ Նշենք, որ մինչ այս կոռուպցիոն հանցագործությունները սահմանվում էին գլխավոր դատախազի հրամանով։ Հրամանում այդպիսի 60-ից ավելի հանցագործություն է առանձնացվում, սակայն նախագծով դրանց թիվը էականորեն կրճատվել է։
Նախագծով առաջարկվում է կոռուպցիոն հանցագործությունների այսպիսի ցանկ․
ՑԱՆԿ
ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Հոդված 154.2. | Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը. |
Հոդված 154.9. | Ընտրակաշառքի միջնորդությունը. |
Հոդված 178. 2-րդ մաս կետ 1.1) Խարդախություն՝ պաշտոնեական դիրքն
օգտագործելով.
3-րդ մաս, եթե կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով.
Հոդված 179. 2-րդ մաս կետ 1) Յուրացնելը կամ վատնելը՝ պատշոնեական դիրքն օգտագործելով.
3-րդ մաս, եթե կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով.
Հոդված 190. Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում).
Հոդված 200. | Առևտրային կաշառքը. | |
Հոդված 201.
Հոդված 214.
Հոդված 308.
Հոդված 309. |
Արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը.
Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը.
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը.
Պաշտոնեական լիազորություններն անցնելը. |
|
Հոդված 310.1. | Ապօրինի հարստանալը. | |
Հոդված 311. | Կաշառք ստանալը. | |
Հոդված 311.1. | Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը. | |
Հոդված 311.2. | Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելը. | |
Հոդված 312. | Կաշառք տալը. | |
Հոդված 312.1 | Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը. | |
Հոդված 312.2.
Հոդված 313.
Հոդված 314. |
Իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը.
|
|
Հոդված 314.2. | Հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը. | |
Հոդված 314.3. | Հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը. |
Հոդված 352. Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ
ակտ կայացնելը.
Հոդված 375. Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ
իշխանության անգործությունը.