Օգոստոսի 9-ին, ժամը 15.40-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ ինքը դանակահարված է և գտնվում է «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ: Ահազանգին շտապ արձագանքած ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանները նշված վայրից բժշկական կենտրոն տեղափոխեցին դանակահարված երկու քաղաքացու:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Քրեական հետախույզների միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նույն օրը ժամը 15.30-ին Ոսկերիչների փողոցում, վիճաբանության ժամանակ, 45-ամյա մի քաղաքացի իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել տղամարդկանց՝ պատճառելով վնասվածքներ:
Կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանություն, տվել խոստովանական բացատրություն: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:
Փաստի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ:
Կասկածյալը ձերբակալվել է:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է քննություն: