Կեղծ թղթադրամ են շրջանառվել. մեկ անձ կալանավորվել է

Օրերս ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները տարաբնույթ օպերատիվ միջոցառումների շնորհիվ տեղեկություններ ստացան, որ Սևանի թերակղզում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամ է իրացվել։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Գլխավոր վարչության քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների հետ, պարզեցին դեպքի մի շարք համգամանքներ։ Հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին անձինք։ Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություններ կատարվեցին։ բերման ենթարկվածներից մեկի բնակարանում հայտնաբերվեցին ծխախոտի տուփերով մարիխուանայի նմանվող զանգվածներ, ինչպես և ատրճանակ, որոնք առգրավվեցին հետագա գործողությունների համար։ Մեկ անձ կալանավորվել է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել