Դեղատոմսեր գրելու և դեղեր բաց թողնելու կարգի վերաբերյալ որոշումը կառավարությունը չընդունեց

 

Առողջապահության նախարարությունը կառավարության հավանությանն էր ներկայացրել որոշման նախահիծ, որով առաջարակվում է սահմանել դեղատոմսեր գրելու և դեղեր բաց թողնելու, դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը և դեղատոմսերի ձևերը:

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, ինչպես նաև համակարգային ազդեցությամբ հակավարակային (հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերի, իմունային շիճուկների և իմունոգլոբուլինների, պատվաստանյութերի) և միզոպրոստոլ պարունակող դեղերի մասով, իսկ դեղատոմսով բացթողնվող այլ դեղերի մասով` 2023 թվականի հունվարի 1-ից:

Մինչև որոշուման ուժի մեջ մտնելը տպագրված բոլոր ձևաթղթերի վրա կարող են դեղեր դուրս գրվել մինչև 2020 թվականի հունվարի 1-ը՝ պահպանելով սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջները:

Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը սակայն նշեց, որ դեղերի ցանկերում, որոնք պետք է միայն դեղատոմսով դուրս գրվեն, կան նաև այնպիսի դեղեր, որոնք օգտագործվում են կենդանիների համար և այստեղ խնդիր է առաջանում, թե, օրինակ՝ կովի համար այդ դեղատոմսը ով պետք է գրի:

Նիստի ընթացքում որոշվեց որոշման նախագիծը կրկին քննարկել և հետո ընդունել:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել