Անպտղություն ունեցող զույգերը անվճար բուժօգնություն կստանան. կառավարության նոր որոշումը

Կառավարությունը որոշում է ընդունել «Անվճար կամ արտոնյալ պայմաններով  վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման  կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» 2015 թ. մայիսի 27-ի թիվ  568-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին՝ նպատակ ունենալով բարելավել անպտղության բուժման և հաղթահարման ոլորտում անպտուղ զույգերի պատճառագիտության հետազոտման ու  բուժման, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների տրամադրման գործընթացը: Նախագիծը վերամշակվել և համալրվել է շահառուների հերթագրման նոր կարգով և սահմանում է անպտղության բուժման և հաղթահարման նպատակով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հետազոտությունների և բուժման, այդ թվում՝ նաև վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ծավալները: Սահմանվում է  նաև շահառուների շրջանակը, իսկ ըստ հերթագրման նոր կարգի՝ շահառուներն իրավունք կունենան դիմումների մուտքագրումը և հերթագրումն իրականացնել ըստ դիմելիության, միասնական ընթացակարգով, կենտրոնացված էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով այն կազմակերպության կողմից, որին դիմել է շահառուն: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ շահառուների տարիքային շրջանակի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Առողջապահության նախարարի տեղակալը նշել է, որ ընդգրկվելու են 20-35 տարեկան կանայք, բայց եթե կինը 35 տարեկանում դիմի և հաշվառվի, կպահպանի իր շահառու լինելու իրավունքը մինչև 38 տարեկան լրանալը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել