Օգոստոսի 5-ին «ֆեյսբուքյան» օգտատերերից մեկն իր անձնական էջում տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի՝ երթուղային ավտոբուսում իր և մի քանի երիտասարդի միջև միջադեպ է տեղի ունեցել։ Օգտատիրոջ բնորոշմամբ նրանք գրպանահատներ էին, որոնցից մեկը նույնիսկ դանակով վնասել էր իրեն։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Օգտատերը նաև լուսանկար էր տեղադրել։ Հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելով, պարզեցին լուսանկարում պատկերված անձի ինքնությունը։ Մայրաքաղաքում ապրող 26-ամյա երիտասարդը Շենգավիթ վարչական շրջանում հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
ՀՀ ոստիկանությունը հետևողականորեն ու պատրաստակամ արձագանքելու է ցանկացած հրապարակման՝ օրինազանցներին բերելով պատասխանատվության դաշտ։
Տեսանյութը՝ ոստիկանության