«Արմենիա»-ն ներքին ուսումնասիրություններ և ստուգումներ է անցկացնում՝ ստեղծված իրավիճակը պարզելու համար. հայտարարություն

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը մատուցել և շարունակում է մատուցել օդանավակայանային բարձր մակարդակի ծառայություններ` հիմքում ունենալով անվտանգության, սպասարկման և որակի ամենաբարձր չափանիշները: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Պոբեդա» ավիաընկերության կողմից բարձրացված հարցի հետ կապված «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունն արդեն իսկ իրականացնում է ներքին ուսումնասիրություններ և ստուգումներ՝ ստեղծված իրավիճակը պարզելու համար, ինչպես նաև կապի մեջ է ավիաընկերության հետ:

Արդյունքների մասին կտեղեկացնենք այն պատրաստ լինելուն պես և հորդորում ենք ժամանակից շուտ եզրահանգումների տեղիք չտալ:

Միևնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ «Շիրակ» օդանավակայանում երբևէ ավիավառելիքի սպասարկման հետ կապված որևէ խնդիր չի եղել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ էժան գներով ավիաչվերթներ իրականացնող «Պոբեդա» ընկերությունը ձմռանը դադարեցնում է թռիչքները դեպի Գյումրի:

Չվերթները դադարեցնելու որոշումը կապված է Գյումրու օդանավակայանում վառելիքի պակաս լցնելու հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել