Պետական գրանցման ենթակա են Հայաստանի Հանրապետության ընդհանուր oգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված`
1) 50 սմ3 և ավելի բանվորական ծավալով շարժիչ կամ 3 կՎտ-ից ավելի հզորությամբ էլեկտրական շարժիչ ունեցող և 50 կմ/ժ և ավելի առավելագույն արագություն զարգացնող`
ա. մոտոցիկլները,
ա1.տրիցիկլերը և քվադրոցիկլերը,
բ. թեթև մարդատար ավտոմոբիլները,
գ. բեռնատար ավտոմոբիլները,
դ. ավտոբուսները.
2) վերը նշված տրանսպորտային միջոցների կցորդները (կիսակցորդները):
Նշված ցանկում ներառված տրանսպորտային միջոցներից բացառություն են կազմում, այսինքն՝ չեն գրանցվում`
1) մրցարշավային տրանսպորտային միջոցները.
2) ընդհանուր oգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից դուրս` փակ տարածքներում շահագործվող տրանսպորտային միջոցները.
3) առանձին մասերից և պահեստամասերից հավաքված (բացառությամբ ինքնաշեն) տրանսպորտային միջոցները.
4) ճանապարհային ոստիկանությունում գրանցված, հաշվառված և գրանցումից, հաշվառումից չհանված տրանսպորտային միջոցները (միայն սեփականության իրավունքի մասով):
Աղբյուրը` Իրավաբան.net