Ստեփան Սաֆարյանը, ապօրինի մուտք գործելով Ալեքսանդր Միրզոյանին պատկանող բնակարան, այնտեղից գաղտնի հափշտակել է մեկ կգ տարայով մուրաբա, ձուլման գործիքների պարագաներով համալրված փայտե պայուսակ, հեռադիտակ, աշխատանքային գործիքներ` Ա.Միրզոյանին պատճառելով զգալի չափերի հասնող` 20.000 ՀՀ դրամի գույքային վնաս։
Նույն բնակարան մուտք է գործել նաև
Էդգար Կորոտկինը և գաղտնի հափշտակել Պանասոնիկ ֆիրմայի հեռուստացույց, վիդեոմագնիտոֆոն և երկու բարձրախոս` Ա.Միրզոյանին պատճառելով զգալի չափերի հասնող` 25.000 ՀՀ դրամի գույքային վնաս։
Հարուցվել է քրեական գործ, որն այժմ գտնվում է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում:
Աղբյուրը` Իրավաբան.net