Տավուշի մարզում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով զինծառայող է վիրավորում ստացել. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 27-ին, ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող:
Վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Ադրբեջանական կողմի ձեռնարկած հերթական սադրիչ գործողությունը ևս մեկ անգամ փաստում է, որ հակառակորդը շարունակում է բացահայտ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը և նպատակաուղղված շարունակում է սրել իրավիճակը սահմանագոտում:

Իրավիճակի լարման ամբողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել