ՇՎՏՄ-ն բժշկական կենտրոնում խախտումներ է հայտնաբերել

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնից հայտնում են, որ հերթական ստուգումների արդյունքում պարզվել է, որ «Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում չափիչ սարքավորումները ստուգաչափված չեն:

Հայտնաբերված խախտման համար նշանակվել է վարչական տույժ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասով (ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջները, պարտադիր սերտիֆիկացման կանոնները, չափումների միասնականության ապահովման նորմատիվ փաստաթղթերի պահանջները խախտելը):

Հայտնաբերված խախտումները վերացվել են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել