Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Հովիկ Լևոնի Բաբայանի (նախկինում դատված):
Ամբաստանյալը ՀՀ Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակիչ է: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ սուտ մատնության և խարդախության համար:
Ամբաստանայլ Հովիկ Բաբայանը կատարել է սուտ մատնության հայտնելով, որ անհայտ անձինք իրեն ազատությունից ապօրինի զրկել են: Բացի այդ, ամբաստանյալը խարդախությամբ խոշոր չափերի ուրիշի գույք հափշտակելու դիտավորությամբ, չարաշահելով տարբեր մարդկանց վստահությունը և ներկայանալով որպես ՀՀ Վերաքննիչ դատարանի աշխատակից կամ դատավորի օգնական, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից աճուրդով վաճառվող ավտոմեքենաները գնելու պատրվակով` վերցրել է խոշոր չափի գումարներ, սակայն վերցրած գումարները օգտագործել է անձնական կարիքների համար և խարդախությամբ տիրացել գումարներին:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Սույն գործով հերթական դատական նիստը նշանակվել է 2013թ. հունվարի 11-ին, ժամը 15.30-ին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net