Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Սասուն Սաֆարյանի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ալկոհոլ օգտագործած վիճակում 01.09.2012թ. բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր կրած դանակով դիտավորությամբ 6 անգամ հարվածել է իր կնոջը` Ս.Հովհաննիսյանին ու նրա առողջությանը պատճառել ծանր վնաս:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net