Ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գլխավոր դատախազի տեղակալը միջնորդություն է ուղարկել

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը գրավոր միջնորդություն է ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ ծառայողական քննություն կատարելու եւ իրենց աշխատանքներում թերացած ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի համապատասխան աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ 

 

ՀՀ դատախազությունը հայտնում է, որ 2013 թվականի հունվարի 8-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ Արա Հունանյանի սպանության դեպքի առթիվ, որի դիակը հայտնաբերվել է նույն օրը «Դալմայի այգիներ» կոչվող հողատարածքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

 

Քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի բնակիչ Հայկ Հունանյանը 2013թ. հունվարի 4-ին հաղորդում է տվել ոստիկանության Մալաթիայի բաժին այն մասին, որ որդին հունվարի 3-ին՝ ժամը 14-ի սահմաններում, տանից դուրս է եկել եւ չի վերադարձել։ Հայտարարությունը վերցնելուց հետո ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցների կողմից միայն մակերեսային բացատրություն է վերցվել Հայկ Հունանյանից, որտեղ նկարագրվել է որդու՝ տանից դուրս գալու օրը, ժամը եւ հագուստները:
Բացի վերը նշվածից, Արա Հունանյանին հայտնաբերելու ուղղությամբ այլ գործողություն չի իրականացվել:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել