Պատճառե՞լ է արդյոք ֆիզիկական ցավ նախկին կնոջը և վերջինիս մորը

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեկան գործն ըստ մեղադրանքի Ս. Ասլանյանի, ով մեղադրվում է նրանում, որ 13.10.2012թ. ժամը 13:00-ի սահմաններում իր բջջային հեռախոսահամարից զանգահարել է իր նախկին կնոջը` Վ. Միլիտոնյանին, և սպանության սպառնալիքներ է տվել նրա հասցեին:

 

22.10.2012թ. ժամը 16:00-ի սահմաններում վիճաբանել է Վ. Միլիտոնյանի և վերջինիս մոր` Ն. Ավագյանի հետ, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել