Ընտրությունների ֆինանասավորումը

Ընտրությունների կազմակերպման և անցկացման (ներառյալ` ընտրողների ցուցակները կազմելը, ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացները կազմակերպելը), ինչպես նաև ընտրական հանձնաժողովների գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Այդ ծախսերը նախատեսվում են պետական բյուջեում` առանձին հոդվածով և պետության կարիքների համար գնումների պլանում ներառվում մեկ տողով:

 

Ընտրությունների կազմակերպման և անցկացման համար հատկացված ֆինանսական միջոցների հաշվին գնումները կատարելիս գնման ընթացակարգը սահմանվում է կնտրոնական ընտրական հանձնաժողովը` «Գնումների մասին» ՀՀ օրենքի համապատասխան:

 

Արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում ընտրությունները ֆինանսավորվում են պետական բյուջեի պահուստային ֆոնդից, իսկ դրա անհնարինության դեպքում` կենտրոնական բանկի պահուստային ֆոնդից:

 

Ընտրությունների համար նախատեսված ֆինանսական միջոցները հատկացվում են «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմը» պետական կառավարչական հիմնարկին:

 

Ընտրություններից հետո` 20-օրյա ժամկետում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ֆինանսական միջոցների ծախսման վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով:

 

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել