Մանվել Գրիգոյանը մտավոր գործընթացների դանդաղում ունի. պաշտպան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում ընթանում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:

Փաստաբան Լևոն Բաղդասարայնը դատարանին ներկայացրեց իր վստահորդի վերաբերյալ ստացված բժշկական եզարակացությունը՝ նշելով, որ նախորդիվ էլ բազմիցս հայտել են հեղինակավոր բժիշկներիկարծիքը, ինչն անտեսվել է, որից հետո էլ պաշտպանները դիմել են ՄԻԵԴ: Նա թվարկեց, թե ինչ հիվանդություններ է կրում Մանվել Գրիգորյանը, այդ թվում այն, որ ոտքերը 70-90 տոկոսով անզգայացված են ու չեն արձագանքում: Իսկ «Նաիրի» ԲԿ-ի հոգեթերապևտի բուժզննումը ցույց է տվել, որ նա հոգեկան ու մտավոր գործընթացների դանդաղում ունի, անկայություն, խզում հոգեկան և իրական վիճակի միջև, ուշադրության անկայունություն, հետաքրքրույթունների ու պահանջների բացակայություն ունի:

Բժշկական եզրակցության համաձայն, նպատակահարմար է գտնվել, որ բացի բժշկական հսկողությունից Մանվել Գրիգորյանի մոտ մշտպես գտնվեն նաև 2 խնամակալ, ինչը մերժվել է:

«Մանվել Գրիգորյանի մոտ գնում է հիվանդությունների վատթարացում, այն ձեռք է բերվել կալանքը կրելու ընթացքում: Որոշ բժշկական միջամտություններ, անգամ քաղաքացիական լավագույն կենտրոներում, կալանավորի անձի նկատմամբ բժիշկները հրաժարվում են իրականացնել»,-նշեց փաստաբանը:

Պաշտպանը միջնորդեց մինչև 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել նրան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել