ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 1-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 23-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Կրթության և գիտության նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղար»: