Եթովպիայում կտրում են ականջ, իսկ Հայաստանում հարվածու՞մ են մուրճով

Եթովպիայում թույլ է տրվում կտրել ցանկացած ականջը, ով ականջ է դրել Ձեր խոսակցությանը, իսկ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվում է քրեական գործ ըստ մեղադրանքի անմեղսունակ Հովհաննես Պարուրյանի, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 26.01.2012թ.–ին, առավոտյան հանդերձարանում լսել է, թե ինչպես է Լ.Ահարոնյանը մեկ այլ աշխատողի ասել, թե ինչպես է իբրև ինքն ականջ դրել նրանց խոսակցությանը։ Այդ օրը Հ. Պարուրյանը շատ է բարկացել ու ժամը 15:00-ի սահմաններում որոշել է այլևս չաշխատել այդտեղ։ Փոխելով իր հագուստը՝ ցանկացել է հեռանալ աշխատավայրից, սակայն Ա. Ահարոնյանի հանդեպ ունեցած բարկությունն իրեն հանգիստ չի տվել ու ցանկացել է հեռանալուց առաջ մի ինչ-որ ձև պատժել վերջինիս։

 

Տարածքում մի մուրճ գտնելուց հետո փնտրել, գործարանի հյութերի արտադրամասի տարածքում գտել է Ա. Ահարոնյանին ու առանց որևէ բառ ասելու մոտեցել և մեկ անգամ մուրճով հարվածել է նրա գլխին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող, որից հետո հեռացել է գործարանի տարածքից։

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել