Ի՞նչ իրավական հետևանքներ կարող են ունենալ այն քաղաքացիները, ովքեր չսեփականաշնորհեն իրենց բնակարանները. Իզաբելլա Աբգարյան

Երևանի քաղաքացիների բնակարանների սեփականաշնորհումների ընթացակարգի վերաբերյալ այսօր՝ հունիսի 26-ին, Երևանի ավագանու հերթական նիստին հարց բարձրացրեց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը:

Ավագանու անդամն իր մտահոգությունն էր հայտնում, թե ի՞նչ իրավական հետևանքներ կարող են ունենալ այն քաղաքացիները, ովքեր չսեփականաշնորհեն իրենց բնակարանները և հետագայում իրենց ժառանգորդներն ինչ խնդիրների  կարող են բախվել:

«Մենք այսօր ունենք մի իրավիճակ, որ նման քաղաքացիների թիվը քիչ չէ: Ինքս շփվել և հորդորել եմ քաղաքացիներին, որպեսզի իրենց պարտադիր ամրագրեն իրենց սեփականության իրավունքը»,-նշեց նա՝ բարձրաձայնելով նաև խնդրի հետևանքով առաջացած գույքահարկերի վճարումների հարցի մասին:

Հարցի վերաբերյալ քաղաքապետի առաջարկով պարզաբանումներ ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել