Ի՞նչ կենսագրություն ունի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը

Իրավաբան.net-ը ներկայացնում է արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանի կենսագրությունը:

Նշենք, որ Ռուստամ Բադասյանը մինչ այս զբաղեցրել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը:

Ռուստամ Բադասյանը ծնվել է 1991թ. հունվարի 27-ին, Երևան քաղաքում:

Կրթությունը

  • 2011 թվականին Ռուստամ Բադասյանն ավարտել է Երևանի Պետական Համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով
  • 2013 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով
  • 2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր

Աշխատանքային գործունեությունը

  • 2012-2013 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական և հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ
  • 2013-2014 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչություն (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականցման վարչություն) որպես հետաքննիչ
  • 2014-2015 թթ. – Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան
  • 2015թ. մայիսից մինչև 21.05.2018 ֊ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան, ավագ իրավաբան, գործընկեր: Մասնագիտացում՝ հարկային իրավունք, տնտեսական հանցագործություններ, մրցակցություն

Իրականացրած գործունեությունը

  • Երկու միլիարդից ավելի գումարով ստուգման ակտի անվավեր ճանաչում վարչական կարգով բողոքարկման արդյունքում, որը վերաբերում էր ոչ ռեզիդենտի մասնաճյուղի կողմից ոչ ռեզիդենտի փոխարեն ԱԱՀ պարտականություն կրելու հարցին
  • Ստուգման ակտի վիճարկում, որով  քննարկվում էր ԱԱՀ ծագման պահը: Ստուգման ակտն անվավեր է ճանաչվել դատական բողոքարկման արդյունքում, որով նաև արձանագրվել է ԱԱՀ֊ի ծագման պահի որոշման առանձնահատկությունները այն պարագայում, երբ ամսվա վերջին օրվա դրությամբ ծառայություն մատուցողին պարզ չէ իր կողմից մատուցված ծառայության ծավալը
  • Հակասրճարանների հարկման համակարգի մասով ծագած վեճով ստուգման ակտի բողոքարկման արդյունքում հաստատվել է տնտեսվարողի իրավունքը աշխատել շրջանառության հարկի դաշտում՝ բացառելով հանրային սննդի գործունեությամբ զբաղվելու մեկնաբանությունը
  • Մասնակցել է ՊԵԿ֊ի դեմ հարկային վեճով (գերավճարի վերաբերյալ) որպես ներկայացուցիչ  թե արտադատական կարգով, թե ՀՀ վարչական դատարանում: Կատարված աշխատանքի արդյունքում ՀՀ վարչական դատարանի վճռով հիմնավորված է համարվել մոտ 30.000.000 ՀՀ դրամի չափով գերավճարի առկայությունը և ՀՀ ֆինանսների նախարարության վրա պարտականություն է դրվել կազմել և տալ համապատասխան եզրակացություն
  • Մասնակցություն բազմաթիվ այլ հարկային վեճերով, հարկային օրենսդրության հակասահմանադրական դրույթների մասով (անհուսալի դեբիտորական և կրեդիտորական պարտքերի առնչությամբ) նախապատրաստված վերլուծության հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարան է ներկայացվել դիմում, որը գտնվում է քննության փուլում
  • Ուղեկցել է խոշոր գործարքների իրավական ուղեկցում՝ հարկային հարցերի մասով, այդ թվում՝ հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերության ձեռքբերման, եվրոբոնդերի թողարկման գործարքների մասով
  • ՀՀ հարկային համակարգին վերաբերող ձեռնարկների հեղինակ

Մասնակցությունները միություններին և մասնագիտական կազմակերպություններին
ՀՀ փաստաբանների պալատ, 2015թ.-ից

Այլ տվյալներ
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին

Անձնական տվյալներ
Ամուսնացած է

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել