Տիգրան Ուրիխանյանը վայր է դրել ԱԺ պատգամավորի մանդատը

Ազգային ժողովի Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխայանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Մեծարգո հայրենակիցներ, հայտնում եմ,որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը: Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ: Վստահ եղեք`քիչ չի թվա,և շատերն են երկար տխրելու: Ցավով հայտնում եմ,որ դադարեցրել եմ նաև «Ճշմարտության պահը» հեռուստանախագիծը Կենտրոն TV եթերում: Հուսամ, որ ընդամենը հինգ թողարկմամբ կարողացա ձեզ ներկայացնել մակարդակով բանավեճի կուլտուրա:
Առջևում երկար ճանապարհ ունենք,վաղվա օրը լի է հաղթանակներով…»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել