Հայտնի է, որ զինծառայողներին տրվում են՝
1) հերթական (հիմնական) արձակուրդ.
2) ուսումնական (ռազմական ուսումնական հաստատություններում սովորելու ընթացքում և ավարտելու կապակցությամբ) արձակուրդ.
3) լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդ.
4) հիվանդության պատճառով արձակուրդ.
5) կին զինծառայողներին՝ հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար արձակուրդ:
Զինծառայողներին կարող է տրվել է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ արձակուրդ:
Որքա՞ն է տևողությունը զինծառայողներին տրվող հերթական արձակուրդի:
Այսպես հերթական արձակուրդի տևողությունը սահմանվում է՝
1) մինչև 15 օրացուցային տարի ծառայած զինծառայողներինը՝ 30 օր.
2) 15-25 օրացուցային տարի ծառայած զինծառայողներինը՝ 40 օր.
3) 25 և ավելի օրացուցային տարի ծառայած զինծառայողներինը՝ 45 օր:
Զինծառայողներին հերթական արձակուրդը տրվում է օրացուցային տարվա ընթացքում՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով և այդ իրավունքն ունեցող հրամանատարի (պետի) հրամանով:
Հերթական արձակուրդը պայմանագրային զինծառայողի խնդրանքով կամ պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ կարող է տրվել մաս-մաս:
Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած զինծառայողին հերթական արձակուրդը տրվում է ուսումն ավարտելու տարում:
Զինծառայող ամուսինների ցանկությամբ՝ նրանց հերթական արձակուրդը տրվում է միաժամանակ:
Աղբյուր՝ Իրավաբան.net