Հայտնի է, որ քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականության հողամասերը կարող են հանդիսանալ հիփոթեքի առարկա:
Հողամաuի հիփոթեքի դեպքում գրավի իրավունքը տարածվում է նաև այդ հողամաuում գտնվող կամ կառուցվող` գրավատուի շենքերի և շինությունների վրա:
Հողամաuի նկատմամբ ընդհանուր uեփականության դեպքում հիփոթեք կարող է uահմանվել քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատկանող այն հողամաuի նկատմամբ, որը բնեղենով առանձնացված է ընդհանուր uեփականության ներքո գտնվող հողամաuից՝ որպես առանձին գույք, և դրա նկատմամբ իրավունքները գրանցված են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով, բացառությամբ բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի կառուցման համար սեփականության իրավունքով պատկանող հողամասերի:
Նշենք նաև՝ պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերը չեն կարող հիփոթեքի առարկա լինել:
Աղբյուր՝ Իրավաբան.net