Զինծառայության ժամկետը հաշվարկելու կարգը

Որպես կանոն, զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում ներառվում է զինծառայողի ժամկետային զինծառայության ամբողջ ժամանակաշրջանը` անկախ ընդհատումներից: Զինվորական ծառայության ընդհանուր ժամկետը որոշվում է օրացույցային հաշվարկով: Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական ակտերով նախատեսված դեպքերում սահմանվում է զինվորական ծառայության ժամկետի հաշվարկի կարգ:

 

Զինծառայողների զինվորական ծառայության ժամկտում չեն հաշվարկվում`

 

1. Ազատազրկման, կալանքի կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժը կրելու ժամանակահատվածը.

 

 

2. ձերբակալման կամ որպես խափանման միջոց կիրառված կալանավորման ժամանակահատվածը.

 

 

3. զորամասը և ծառայության վայրն ինքնագլուխ թողնեու կամ օրենքով սահմանված կարգով ապացուցված ինքնախեղման կամ դիտավորությամբ իր առողջական վիճակն այլ եղանակով վատթարացրած զինծառայողի բուժման մեջ գտնվելու ժամանակահատվածը անկախ պատճառներից.

 

 

4. ռազմաուսումնական հաստատություններից անկարգապահության կամ անբավարար առաջադիմության կամ ուսումնառությունից հրաժարվելու համար հեռացված պարտադիր զինծառայողների ուսման ժամանակահատվածը պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում:

 

 

Օրենքով նախատեսված դեպքերում պարտադիր զինծառայության սահմանված ժամկետը լրացվում է բաց թողնված օրացուցային օրերի քանակով`պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով` հաշվի առնելով նաև դատարանի կամ ՀՀ զինվորական դատախազության կամ պետական մարմնի քննչական ծառայության առաջարկությունը:

 

Աղբյուրը`իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել