Հանրապետության Նախագահի թեկնածուի նախընտրական քարոզչությունը

Հանրապետության Նախագահի թեկնածուների անվճար և վճարովի նախընտրական քարոզչությունը հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության եթերաժամերից իրականացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

 

Հանրապետության Նախագահի թեկնածուն իրավունք ունի անվճար օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 60 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից ոչ ավելի, քան 120 րոպե:

 

Հանրապետության Նախագահի թեկնածուն իրավունք ունի իր նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 120 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից` ոչ ավելի, քան 180 րոպե: Հանրապետության Նախագահի ընտրությունների երկրորդ փուլի, ինչպես նաև արտահերթ ընտրությունների ժամանակ Հանրապետության Նախագահի թեկնածուն իրավունք ունի հանրային հեռուստատեսության եթերաժամից անվճար օգտվելու ոչ ավելի, քան 15 րոպե, և հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 25 րոպե, իսկ թեկնածուի նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով` հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 25 րոպե, և հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 35 րոպե:

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել