Հաշմանդամներին երաշխավորվում է պետական բյուջեի միջոցների հաշվին որակյալ անվճար բժշկական օգնություն պետական բժշկական հիմնարկներում:
1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները և հաշմանդամ երեխաները, ըստ դեղատոսմսերի ապահովվում են դեղորայքով անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները`50 տոկոս զեղչերով, եթե չեն օգտվում ավելի արտոնյալ պայմաններով դեղորայք ստնալու իրավունքից:
Հաշմանդամներն իրավունք ունեն ամբուլյատոր-պոլիկլինիկական հիմնարկներում և դեղատներում առաջնահերթ կարգով ապահովվելու սպասարկմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդհանուր մասնագիտացված տիպի առողջարաններում` առողջարանային բուժմամբ:
Աղբյուրը`Իրավաբան.net