Որպես կանոն, դատախազության մարմիններն իրավունք ունեն ուսումնասիրել քրեական գործերով դատարանի դատավճիռների հիման վրա հարուցված տուգանքների և գույքի բռնագրավումներով կատարողական վարույթների վերաբերյալ գործերը, իսկ որպես կողմ` ծանոթանալու միայն իրենց հայցերով կատարողական վարույթին:
Դատախազությանն իրավունք ունի վերացնելու քրեական գործերով դատարանի դատավճիռների հիման վրա հարուցված տուգանանքերի և գույքի բռնագրավումներով կատարողական վարույթն ավարտելու մասին հարկադիր կատարողի որոշումը այն կայացնելու օրվանից հետո`մեկ տրվա ընթացքում, եթե որոշումը կայացնելիս թույլ են տրվել օրենքով սահմանված ընթացակարգային խախտումներ:
Հարկադիր կատարողն իրավունք ունի դատական կարգով բողոքարկելու կատարողական վարույթն ավարտելու մասին հարկադիր կատարողի որոշումը վերացնելու մասին դատախազի որոշումը այն կայացնելու օրվանից 15 օրվա ընթացքում:
Աղբյուրը`Իրավաբան.net